ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց Grand Chess Tour-ի Sinquefield Cup մրցաշարը։
Մրցաշարի հաղթող դարձավ Ֆրանսիայի ներկայացուցիչ գրոսմայստեր Ալիրեզա Ֆիրուջան, ով նաև նվաճեց Grand Chess Tour-ի հաղթողի կոչումը։
19-ամյա ազգությամբ իրանցի Ֆիրուջան մրցաշարում վաստակեց 5 միավոր։ Լևոն Արոնյանը 3,5 միավորով զբաղեցրեց 7-րդ տեղը մրցաշարում։
Նշենք, որ մրցաշարի հաղթողը ստացավ նաև 100 հազար դոլար մրցանակային գումար։