Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է թիմի մրցելույթների մասին, հաղորդում է Sport.es-ը:
«Մենք պետք է կատարելագործենք մեր խաղը:
Թիմում շատ երիտասարդ խաղացողներ ունենք, ովքեր պետք է աճեն, և պարտությունները նույնպես կարող են օգնել այդ հարցում:
Իհարկե, անհաջողությունները անհանգստացնում են ինձ: Խնդիրներ կան հարձակման և պաշտպանական գծերում:
Վստահ եմ՝ մենք կգտնենք դրանց լուծման բանալին», — ասել է Սիմեոնեն:
Հիշեցնենք, որ «Աթլետիկոն» վաստակել է 40 միավոր և գտնվում է 4-րդ հորիզոնականում: