Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Լա լիգայի 33-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է Sport.es-ը:
«Հարգում ենք մրցակցին, քանի որ գիտենք նրանց ներուժը: Այնտեղ խաղում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, ով այսօր էլ դարձավ գոլի հեղինակ:
Կոստան և Լեմարը կարող էին հաղթանակ պարգևել մեզ, բայց նրանց բախտը մի փոքր չբերեց: Շատ որակյալ հանդիպում անցկացրինք»,- ասել է Սիմեոնեն:
Այս արդյունքից հետո «Բարսելոնան» միավորների քանակը հասցնում է 70-ի և 2-րդն է մրցաշարային աղյուսակում։ Կատալոնացիները մեկ միավորով հետ են մնում «Ռեալից»։ Զինեդին Զիդանի թիմը իր հանդիպումն անցկացնելու է հուլիսի 2-ին։ «Աթլետիկոն» 59 միավոր ունի ու 3-րդն է մրցաշարային աղյուսակում։