ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է Grand Chess Tour-ի Sinquefield Cup մրցաշարը։
6-րդ տուրում րցաշարում իր առաջին հաղթանակը տարավ Լևոն Արոնյանը․ նրա մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող Վաշյե-Լագրավն էր։ Այս պահին Լևոնը 2,5 միավորով կիսում է 5-7-րդ տեղերը։
Մրցաշարի առաջատարը Ուեսլի Սոն է՝ 4 միավորով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նորվեգացի Մագնուս Կարլսենը հրաժարվել է հետագա մասնակցությունից մրցաշարից: