Ավարտվեց Dubai օpen շախմատային 22-րդ մրցաշարը, որն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարին մասնակցեցին 171 շախմատիստներ տարբեր երկրներից:
Հայաստանի ներկայացուցիչներից Սամվել Տեր-Սահակյանը զբաղեցրեց 12-րդ տեղը մրցարում, իսկ Արամ Հակոբյանը՝ 24-րդ։
Մրցաշարի հաղթող ճանաչվեց Հնդկաստանի ներկայացուցիչ Արավինդը։
Հիշեցնենք, որ գոստոսի 17-25-ը Աբու-Դաբիում անցկացվեց 28-րդ Աբու-Դաբի միջազգային շախմատի փառատոն-Մասթերս, որտեղ հաջող ներկայացավ Սամվել Տեր-Սահակյանը, ով 8 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և կիսեց 3-11-րդ տեղերը։