VBET ՀՊԼ 5-րդ տուրում «Ուրարտուն» այսօր կընդունի «Լեռնային Արցախին»։
Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը՝ խաղի խորհրդանշական առաջին հարվածը կկատարեն մարմնամարզության Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը, Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Էրիկ Բաղդասարյանն ու Եվրոպայի երիտասարդական առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր Համլետ Մանուկյանը։
Խաղը կմեկնարկի 20:30-ին։