Մոսկվայում շարունակվում է լողափնյա ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը:
Երրորդ տեղի համար խաղում այսօր մրցել են ճապոնական «Տոկիոն» ու ռուսական «Լոկոմոտիվը»: Ռուսական թիմը հաղթել է 6:2 հաշվով ու դարձել աշխարհի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր:
Եզրափակչում, այսօր, կմրցեն Մոսկվայի «Սպարտակն» ու պորտուգալական «Բրագան»: