Մյունխենում ընթացող մարմնամարզության Եվրոպայի երիտասարդների առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճած Էրիկ Բաղդասարյանը պարգևատրվել է ոսկե մեդալով։
Հիշեցնենք՝ Էրիկ Բաղդասարյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն ու ոսկե մեդալը նվաճել է զուգափայտեր վարժությունից։ Նա մասնակցել է նաև օղակների եզրափակչին և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը։
Մյունխենում ընթացող Եվրոպայի մարմնամարզության առաջնությունում Հայաստանի երիտասարդական հավաքականը 1 ոսկե և 2 արծաթե մեդալ է նվաճել։ Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել է Համլետ Մանուկյանը՝ երկու արծաթե մեդալ նվաճելով նժույգ թափեր և օղակներ վարժություններից։
Տեսանյութերը՝ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի․