Հունգարացի անվանի մարմնամարզիկ, Լոնդոնի 2012 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն Կրիստիան Բերկի շնորհավորել է հայ երիտասարդ մարմնամարզիկներին, ովքեր Մյունխենում ընթացող Եվրոպայի առաջնությունում դուրս են եկել եզրափակիչ։
Տեսանյութը՝ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջի․
Հիշեցնենք՝ երիտասարդական հավաքականի բոլոր մարզիկները դուրս են եկել եզրափակիչ։ Համլետ Մանուկյանը եզրափակիչ է դուրս եկել նժույգթափեր և օղակներ վարժությունում, Մամիկոն Խաչատրյանը՝ նժույգթափեր, Էրիկ Բաղդասարյանը՝ օղակներ և զուգափայտ։
Հիշեցնենք՝ մեծահասակների պայքարում պայքարի դուրս եկած մեր 5 մարզիկներից 4-ը դուրս են եկել եզրափակիչ: Արթուր Դավթյանը հաղթահարել է հենացատկ և նժույգթափեր վարժությունների որակավորման փուլը: Ի դեպ, Դավթյանը հենացատկի եզրափակիչ է դուրս եկել առաջին հորիզոնականով (15,149 միավոր): Նժույգթափերի եզրափակիչ է դուրս եկել նաև Հարություն Մերդինյանը՝ երրորդ հորիզոնականով (14.500 միավոր): Օղակների վրա վարժության եզրափակիչ են անցել Վահագն Դավթյանը (14.666) և Արթուր Ավետիսյանը (14.633):
Առանձին վարժությունների եզրափակիչները կկայանան օգոստոսի 21-ին: