Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեց սերբ Ստևան Անդրիա Միշիչին՝ 3:6
Հիշեցնենք, որ Ջաբուրյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 6:4 հաշվով առավելության էր հասել Բուլղարիայի ներկայացուցիչ Ժիմչուկ Ռինչինաույի նկատմամբ:
Քառորդ եզրափակչում նա գոտեմարտել է Մոլդովայի ներկայացուցիչ Անատոլի Բուրույանի հետ ու 5:0 հաշվով հաղթանակ է տարել:
Կիսաեզրափակչում Ջաբուրյանը պարտվեց թուրք մարզիկ Սուլեյման Աթլիին։ Գոտեմարտը ավարտվեց 6:3 հաշվով: