Իրանում անցկացված «Թախթիի գավաթ» ազատ ըմբշամարտի միջազգային ավանդական մրցաշարում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն ունեցել է վեց մրցանակակիր:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ինչպես հայտնի է, երկրորդ տեղը գրավել են Արսեն Հարությունյանը (57 կգ) և Գևորգ Մխեյանը (70 կգ):

Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել են Արման Անդրեասյանը (57 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ) , Մհեր Մարկոսյանը (86 կգ) և Միհրան Ջաբուրյանը (57 կգ):
Թիմային պայքարում առաջին եռյակում տեղ գտան հաջորդաբար Իրանի,Հայաստանի և Ռուսաստանի պատվիրակները։