Սերբ պաշտպան Մարկո Պրլևիչը վերադարձել է «Շիրակ»։ Այս մասին հաղորդում է Գյումրիի ակումբի մամուլի ծառայությունը։
«Մարկոն վերադարձավ տուն»,- գրել է ակումբի մամուլի ծառայությունը։
Գործարքի մանրամասները չեն հաղորդվում։
Պրլևիչի վերջին թիմը Երևանի «Արարատն» էր, որից պայմանագրի ավարտից հետո հեռանալու վերաբերյալ հայտարարվել էր այսօր։
Ֆուտբոլիստը «Արարատին» էր միացել 2020/21 մրցաշրջանի մեկնարկից առաջ: Նա թիմի կազմում մասնակցել էր Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 43 խաղի և դարձել 1 գոլի հեղինակ: