«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի սուպերգավաթի խաղում «Մանչեսթեր Սիթիի» դեմ տարած 3-1 հաշվով հաղթանակի մասին։
«Խաղն ինձ շատ դուր եկավ, բայց դրա մեծ մասում «Սիթին» լավ տեսք ուներ։ Միշտ չէ, որ հաղթում ես, բայց բոլոր խաղերը հետաքրքիր են։ Այս խաղում յուրաքանչյուր փոփոխություն նշանակություն ուներ։ Տղաները պատրաստ են, և դա լավ է։
Խելացի փոխանցումներ էինք անում։ Թիմը Դարվին Նունյեսին վտանգավոր գոտիներում տեսավ։ Նա լավ էր ավարտում գրոհները»,- Կլոպի խոսքերն է փոխանցում BBC Sport-ը։