Լեսթերի «Քինգ Փաուեր Ստեդիում» մարզադաշտում Անգլիայի սուպերգավաթը վիճարկում էին «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին»։ Տիտղոսը նվաճեցին Յուրգեն Կլոպը սաները՝ հաղթելով 3-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց 21-րդ րոպեին․ մերսիսայդցիների կազմում աչքի ընկավ Ալեքսանդր-Առնոլդը։ Երկրորդ կեսում՝ 70-րդ րոպեին, Ալվարեսը կարողացավ հավասարեցնել հաշիվը։ Խաղի հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ մրցավարը 11-մետրանոց նշանակեց «Սիթիի» դարպասին և գնդակին մոտեցած Մոհամեդ Սալահն այն ուղարկեց ուղիղ ցանցի մեջ։
«Լիվերպուլը» սրանով չսահմանափակվեց․ խաղի հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին Նունյեսը հաշիվը դարձրեց 3-1։
«Լիվերպուլը» 2006 թվականից ի վեր առաջին անգամ նվաճեց այս տիտղոսը։
























































