«Չելսիի» հարձակվող Տիմո Վերները կարող է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում վերադառնալ Բունդեսլիգա։ Ֆուտբոլիստը հայտնվել է իր նախկին ակումբի՝ Լայպցիգի շորթլիսթում: Այդ մասին գրում են գերմանական լրատվամիջոցները։
Աղբյուրը նշում է, որ հանուն վերադարձի Տիմոն համաձայնել է աշխատավարձի 50%-ով կրճատմանը։ Այժմ «Չելսին» և «ՌԲ Լայպցիգը» քննարկում են խաղացողի վարձակալության տարբերակը՝ հարձակվողին գնելու իրավունք կստանա նաև գերմանական ակումբը։
Տիմո Վերները «Չելսիին» միացել է 2020 թվականին։ Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը լոնդոնցիների կազմում մասնակցել է 37 հանդիպման, դարձել 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
























































