Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Սեբաստիան Կելը խոսել է թիմի հարձակվող Սեբաստիան Ալեի վիճակի մասին։
«Վիրահատությունը շատ լավ է անցել, և Ալեն արդեն ապաքինման ճանապարհին է։ Նա ինքն իրեն լավ է զգում և պատրաստ է վերադառնալ, հենց որ բժիշկները թույլ տան։ Բայց նա հաստատ բաց կթողնի մի քանի ամիս», — ասել է Կելը 1 & 1-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ խաղացողի մոտ ուռուցք էր հայտնաբերվել, որից հետո նրան վիրահատել էին։