Դորտմունդի «Բորուսիան» փոխարինող է փնտրում թիմ հարձակվող Սեբաստիան Հալերին, որն առողջական խնդիրների պատճառով անորոշ ժամանակով շարքից դուրս է մնացել։
Ինչպես հայտնում է Foot Mercato-ն, դորտմունդյան ակումբը հետաքրքրվում է «Քյոլնի» հարձակվող Անտոնի Մոդեստի ծառայություններով։ 34-ամյա ֆրանսիացու պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականին։
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը դեմ չի լինի փոխել ակումբային գրանցումը։
Հիշեցնենք, որ «Քյոլնում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։