Մյունխենի «Բավարիայի» գլխավոր տնօրեն Օլիվեր Կանը պատմել է, թե ինչու է գերմանական ակումբը հրաժարվել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ձեռք բերելու տարբերակից։
«Մենք քննարկել ենք այս հարցը։ Վստահ եմ, որ Ռոնալդուն աշխարհի մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Բայց մենք եկել ենք այն եզրահանգման, որ այս պահին Ռոնալդուն լավագույնս չէր համապատասխանի մեր թիմին և փիլիսոփայությանը»,- Կանի խոսքն է մեջբերել Marca-ն։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ատլետիկոյում»։