«Տոտենհեմը» ցանկանում է ձեռք բերել «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյին։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է անձամբ Անտոնիո Կոնտեն։ Իտալացի մասնագետը ցանկանում է «Տոտենհեմում» տեսնել իր հայրենակցին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ձանիոլոյին կարող է ձեռք բերել Թուրինի «Յուվենտուսը»։