«Լեսթերը» Եվրոպայի թոփ-7 լիգաների միակ ներկայացուցիչն է, որն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ոչ մի տրանսֆեր չի իրականացրել, հայտնում է Sporf-ը:
«Աղվեսների» վիճակը ավելի է սրում երեկ հայտնված տեղեկությունը, որ թիմի ավագ ու դարպասապահ Կասպեր Շմեյխելը համաձայնել է տեղափոխվել «Նիցա»։
Այս պահին եվրոպական թոփ 7 լիգաները հետևյալն են՝
1. Պրեմիեր լիգա (Անգլիա). 2. Լա Լիգա (Իսպանիա). 3. Սերիա Ա (Իտալիա). 4. Բունդեսլիգա (Գերմանիա). 5. Լիգա 1 (Ֆրանսիա). 6. Պրիմերա (Պորտուգալիա). 7. Էրեդիվիզի (Նիդեռլանդներ)։