Շեֆիլդում (Անգլիա) կայացավ ֆուտբոլի կանանց Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումը, որում անգլիացիները 4։0 հաշվով հաղթեցին Շվեդիայի հավաքականին։
Անգլիայի հավաքականի կազմում գոլեր խփեցին Բեթ Միդը, ով ակումբային մակարդակով հանդես է գալիս «Արսենալում», Լյուսի Բրոնզը (Բարսելոնա), Ալեսիա Ռուսսոն (Մանչեսթեր Յունայթեդ) և Ֆրեն Կիրբին (Չելսի):
Եզրափակչում բրիտանացիները կխաղան Գերմանիա — Ֆրանսիա զույգի հաղթողի հետ։ Այդ հանդիպումը կկայանա այսօր։
Մրցաշարի եզրափակիչը կկայանա հուլիսի 31-ին։
























































