«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Քրիստիան Էրիկսենը խոստովանել է, որ 2 տարի առաջ չէր պլանավորում վերադառնալ Անգլիա։
«Եթե նայենք իմ կարիերային, ապա ԵՎՐՈ 2020-ի դեպքից առաջ չէի պլանավորում վերադառնալ Անգլիա։ Ես խաղացել էի «Տոտենհեմում» և ուզում էի նոր բան փորձել։ Այդ պատճառով էլ տեղափոխվել էի Իտալիա։
Բայց հիմա ես «Մանչեսթեր Յունայթեդում» եմ։ Դա իրոք անսպասելի էր»,- Էրիկսենի խոսքն է մեջբերել մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։
























































