«Լեսթերի» դարպասապահ Կասպեր Շմեյխելը կարող է հեռանալ թիմից։ Ինչպես հայտնում է L’Equipe-ը դարպասապահը մոտ է «Նիս» տեղափոխությանը։ Դանիացին արդեն տվել է իր համաձայնությունը և այժմ ակումբները բանակցում են գործարքն ավարտին հասցնելու համար։
Շմեյխելի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականին, սակայն նա կարող է անվճար հեռանալ թիմից, եթե ակումբը փոխարինող գտնի։
Շմեյխելը «Լեսթերում» հանդես է գալիս 2011 թվականից։ 2016 թվականին թիմի հետ դարձել է Անգլիայի չեմպիոն, իսկ 2021 թվականին՝ Անգլիայի գավաթակիր։
























































