«Չելսին» հետաքրքրվում է «Ինտերի» պաշտպան Դենզել Դումֆրիսի ծառայություններով։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբը կենտրոնացել է այս տարբերակի վրա, երբ ձախողվել է «Սևիլյայի» պաշտպան Ժուլ Կունդեի տրանսֆերը։ Վերջինս մոտ է «Բարսելոնա» տեղափոխությանը։
Հաղորդվում է, որ «Չելսին» արդեն կապ է հաստատել «Ինտերի» հետ։ Նշվում է, որ Ռոմելու Լուկակուի տեղափոխությունից առաջ, որը վարձակալական հիմունքներով հենց «Չելսիից» է միացել «Ինտերին», կողմերը քննարկել են Դումֆրիսի հնարավոր տրանսֆերը։
Եթե «Ինտերը» կարողանան թիմում պահել Միլան Շկրինյարին, ապա Դումֆրիսի վերաբերյալ առաջարկը կարող է լրջորեն դիտարկվել։
























































