«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է տրանսֆերային շուկայում «կարմիրների» աշխատանքի մասին։ Յուրգենը չի մոռացել նաև իր կարծիքը հայտնել Պրեմիեր լիգայում իր թիմի մրցակիցների գործունեության մասին։
«Հիմա մեր թիմը համալրված է: Եթե չլինեն վնասվածքներ կամ խաղացողների վաճառք, ապա ամեն ինչ կարգին կլինի․․․ Հույս ունեմ։
Մեր մրցակիցները նույնպես պարապ չեն նստում։ «Տոտենհեմը» շարժվում է ճիշտ ուղղությամբ, «Մանչեսթեր Սիթին» ոչ միայն նոր խաղացողներ է հրավիրել, այլ նաև երկու խաղացող ուղարկել է «Արսենալ» և մեկին՝ «Չելսի»:
Մեզ նույնպես թարմ արյուն էր պետք։ Պետք է հասկանալ, որ չի կարելի միշտ նույն կազմով խաղալ: Մենք և մեր մրցակիցները կունենանք ֆանտաստիկ խաղացողներ։ Հարցը միայն այն է, թե մրցաշրջանի վերջում ով կհաղթի ամենաշատը»,- մեջբերում է Յուրգեն Կլոպին Sky Sports-ը։
























































