«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը, հավանաբար, ևս մասնակցում է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ բանակցություններին։
Ինչպես հայտնում է Mirror-ը, Ֆերգյուսոնին նկատել են «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազայում, որտեղ Ռոնալդուն նախատեսում է իր հեռանկարները քննարկել գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ:
Ավելի վաղ Ռոնալդուին նկատել էին «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազայում՝ իր գործակալ Ժորժե Մենդեշի ընկերակցությամբ։
Ռոնալդուն բաց է թողել «Մանչեսթեր Յունայթեդի» նախամրցաշրջանը՝ մարզվելով թիմից առանձին։ Խոսակցություններ են պտտվում, որ պորտուգալացին կարող է տեղափոխվել այլ թիմ, քանի որ նա ցանկանում է հաջորդ մրցաշրջանում խաղալ Չեմպիոնների լիգայում:
























































