Հարձակվող Տիմո Վերները կարող է այս ամառ հեռանալ «Չելսիից»: Ինչպես հաղորդում է Sport Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը, 26-ամյա հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Նյուքասլ Յունայթեդը»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վերները ցանկանում է վերադառնալ «ՌԲ Լայպցիգ», սակայն գերմանական ակումբին անհրաժեշտ է իր ֆուտբոլիստներից մեկին վաճառել՝ նրա տրանսֆերը ձևակերպելու համար։
Այսօր նաև տեղեկություն է հայտնվել, որ հարձակվողն ընդգրկվել է «Յուվենտուսի» տրանսֆերային նպատակների ցուցակում։
Վերները «Չելսիին» է միացել 2020 թվականի ամռանը։ Այդ ժամանակից ի վեր նա ակումբի կազմում անցկացրել է 89 հանդիպում և դարձել 23 գոլի հեղինակ։
























































