Նախորդ մրցաշրջանի վերջում Պրեմիեր լիգա վերադարձած «Ֆուլհեմը» հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Մանոր Սոլոմոնի տեղափոխության մասին։
23-ամյա իսրայելցի վինգերն օգտվել է ՖԻՖԱ-ի կանոնից, որը թույլ է տալիս լեգեոներներին դադարեցնել պայմանագրերը ուկրաինական ակումբների հետ:
Սոլոմոնը պայմանագիր է ստորագրել անգլիական ակումբի հետ, որի ժամկետը լրանում է 2023 թվականի հունիսի 30-ին։
Կիսապաշտպանը «Շախտյորում» հանդես է եկել 2019 թվականի հունվարից, «հանքափորների» կազմում անցկացրել է 106 հանդիպում, որոնցում դարձել է 22 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագրի ժամկետը լրանում էր 2023 թվականի դեկտեմբերի 31-ին։
























































