«Չելսին» մտադիր է արգելափակել պաշտպաններ Սեզար Ասպիլիկուետայի և Մարկոս Ալոնսոյի տեղափոխությունները «Բարսելոնա»։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ լոնդոնցիները նման որոշում կարող են կայացնել կապված նրա հետ, որ կատալոնացիներն ուզում են նրանցից փախցնել «Սևիլյայի» պաշտպան Ժյուլ Կունդեին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» սկզբունքային համաձայնության է հասել «Սևիլյայի» հետ Կունդեի՝ 50 մլն +10 մլն եվրոյով տեղափոխության վերաբերյալ։