«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է վարձավճարով բաց թողնել Կրիշտիանու Ռոնալդուին։ Այս մասին հայտնում է բրիտանական մամուլը: Պորտուգալացու պայմանագիրը մանկունիանցիների հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։
Աղբյուրը նշում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է դիտարկել Ռոնալդուին վարձակալելու տարբերակը, եթե Կրիշտիանուն երկարաձգի պայմանագիրը մինչև 2024 թվականը։ Ինքը՝ պորտուգալացին, ավելի վաղ հասկացրել էր, որ ցանկանում է տեղափոխվել մի թիմ, որը հավակնում է հաղթել Չեմպիոնների լիգան:
Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ» է վերադարձել 2021 թվականին։