«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը խոսել է մրցաշրջանում թիմի նպատակների մասին. Նա ասալ է, որ «քաղաքայինները» միտված են Պրեմիեր լիգայում հաղթելուն։
«Մենք իսկապես ցանկանում ենք նորից հաղթել: Մեզ համար մեծ մոտիվացիա է չեմպիոնական գավաթը։ Մենք գիտենք, որ դա պարզապես չի լինի, բայց սա ևս մեկ մարտահրավեր է մեզ համար։ Մենք հենց սկզբից տալիս ենք 100 տոկոսը, քանի որ ուզում ենք հաղթել, այդպիսի մտածելակերպ ունենք»,- ասել է Մահրեզը։
ԱՊԼ նոր մրցաշրջանը կսկսվի օգոստոսի 5-ին: