«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Բրենդոն Ուիլյամսն այս ամառ կարող է փոխել ակումբը։ Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Բրայթոնը»:
Ակումբը խաղացողին դիտարկում է որպես Մարկ Կուկուրելյեի հավանական փոխարինող, որով ակտիվորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։ Եթե իսպանացին հեռանա, ապա «Բրայթոնը» կսկսի ուսումնասիրել մանկունիանցիների 21-ամյա եզրային պաշտպանի տեղափոխության հնարավորությունը:
Ֆուտբոլիստի պայմանագիրը մանկունիանցիների հետ ուժի մեջ է մինչեւ 2024 թվականի ամառ։