Անգլիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը նշել է, որ իրեն դուր է գալիս, երբ մրցակիցները հարվածում են իր ոտքերին։
«Ինձ դա դուր է գալիս։ Ժոաո Կանսելուն հարցրել էր, թե ինչու, բայց ես չունեի դրա պատասխանը։
Ես զգում եմ, որ այդպիսին էի նաև «Ասթոն Վիլլայում»։ Դա ինձ մոտիվացիա է հաղորդում»,- Գրիլիշի խոսքն է մեջբերել The Sun-ը։
























































