«Վեսթ Հեմի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը խոսել է իր ապագայի մասին։ Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ ֆուտբոլիստը տեղափոխվելու է «Չելսի»։
«Ես երբեք չեմ դժգոհել։ Երբ հագել եմ «Վեսթ Հեմի» մարզաշապիկը միշտ միշտ առավելագույն ուժերս եմ ներդրել։ Ինչ կատարվում է դաշտից դուրս ինձ չի հետաքրքրում։
Այդ լուրերն ինձ նյարդայնացնում են։ Հնարավոր չէ դրանք կառավարել, բայց երբեմն ստիպված ես լինելու կարդալ այն, ինչը չէիր ուզում։
Միշտ ասել եմ, որ քանի դեռ հստակ ոչինչ չկա, անիմաստ է խոսել դրա մասին։ Ես «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստ եմ և պայմանագիր ունեմ ակումբի հետ»,- Ռայսի խոսքն է մեջբերել Daily Mail-ը։
























































