«Արսենալի» նորեկ Ալեքսանդր Զինչենկոն հույս ունի, որ լոնդոնյան ակումբի հետ կարող է մի քանի տիտղոս նվաճել։
— Դուք 4 անգամ դարձել եք Անգլիայի չեմպիոն, ճանաչվել եք Ուկրաինայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Ի՞նչ կարող եք տալ «Արսենալին»։
— Ես պատրստ եմ ևս մեկ մարտահրավերի։ Ես այստեղ չեմ եկել ժամանակ վատնելու համար։ Ես ուզում եմ մեծ հաջողությունների հասնել և հույս ունեմ, որ կարող ենք մի քանի տիտղոս նվաչել։ Հույս ունեմ, որ կպայքարենք բոլոր մրցաշարերում հաղթելու համար,- ասել է Զինչենկոն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում։