«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կարծում է, որ թիմին կենտրոնական հարձակվող է անհրաժեշտ։
«Կարծում եմ, որ կենտրոնական հարձակվող ձեռք բերելը խիստ անհրաժեշտ է, եթե մենք ցանկանում ենք։ Մրցաշրջանը երկար է լինելու։ Դա է այն պատճառներից մեկը, որ մեզ ևս մեկ հարձակվող է անհրաժեշտ։ Հարձակման գծում պետք է ավելի շատ տարբերակներ ունենանք։ Կիսապաշտպանության գիծն ուժեղացրել ենք՝ ձեռք բերելով Էրիկսենին։ Շատ ուրախ ենք, որ նա մեր թիմում ենք։ Այս մրցաշրջանում շատ խաղեր են լինելու՝ ներառյալ աշխարհի առաջնությունը։ Պետք է պատրաստ լինենք»,- տեն Հագի խոսքն է մեջբերել Daily Mail-ը։
























































