«Չելսին» դիմել է «Նյուքասլ Յունայթեդին»՝ կիսապաշտպան Ալան Սեն-Մաքսիմինի տրանսֆերի հարցով: Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Ֆրանսիացի խաղացողով հետաքրքրված է անձամբ Թոմաս Տուխելը, սակայն «Չելսին» պատրաստ չէ վճարել պահանջվող գումարը։ Կաչաղակները եզրային հարձակվողի համար ցանկանում են 40 մլն եվրո:
Ալանը ֆրանսիական Սենտ Էտյենի սան է։ 2019 թվականի օգոստոսի 2-ին նա վեց տարվա պայմանագիր ստորագրեց «Նյուքասլի» հետ։ Գործարքը կազմել է 18 մլն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Սենտ-Մաքսիմինը «Նյուքասլի» կազմում անցկացրել է 35 հանդիպում Պրեմիեր լիգայում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Ֆրանսիացու գործող պայմանագիրը ներկայաիս ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: