Հարձակվող Անտոնի Մարսիալը չի հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»։ Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը։
Ըստ աղբյուրի՝ մանչեսթերյան ակումբը չի ցանկանում վաճառել ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերը։ Այդպիսի որոշում է կայացրել թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։
Մարսիալն աչքի է ընկել «Մանչեսթեր Յունայթեդի» նախամրցաշրջանային փուլի բոլոր 3 խաղերում։ Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը ֆուտբոլիստը վարձակալական հիմունքներով անցկացրել էր «Սևիլյայում»։
























































