«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հաստատել է, որ «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեն կարիերան կշարունակի «Չելսիում»:
«Կունդե՞․․․ Ոչ, նա տեղափոխվում է «Չելսի»,- Լապորտային է մեջբերում Relevo-ն։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ևս հավակնում էր Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա խաղացողի տրանսֆերին:
Սակայն լոնդոնցիները անդալուզցիներին առաջարկել են 65 միլիոն եվրո, և կատալոնացիները չեն կարողացել գերազանցել այս գինը։
Նախորդ մրցաշրջանում Կունդեն բոլոր մրցաշարերում «Սևիլիայի» կազմում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «Սևիլիայի» հետ նախատեսված էր մինչև 2024 թվականի ամառը։