«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի մասին։
«Ռոնալդուի վերաբերյալ դեռ նորություն չկա։ Իրավիճակը նույնն է։ Նախորդ շաբաթների համեմատ ոչինչ չի փոխվել։ Բայց ես անհանգստացած չեմ այդ հարցով։
Ես կենտրոնացած եմ այն խաղացողների վրա, որոնք այս պահին թիմում են և իրենց շատ լավն են դրսևորում։ Նրանք լավ մարզավիճակում են։ Ես պետք է ավելի շատ կենտրոնանամ, որպեսզի կարողանամ բարելավել արդյունքները։
Անհամբերությամբ սպասում եմ Ռոնալդուի վերադարձին։ Երբ դա տեղի ունենա, մենք միանգամից կսկսենք ներգրավել նրան թիմում»,- տեն Հագի խոսքն է մեջբերել MAN-ը։
Մանչեսթերյան ակումբը հայտարարել էր, որ Ռոնալդուին հանգստի հնարավորություն են տվել, որպեսզի նա միանա ընտանիքին, սակայն բրիտանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նրա բացակայությունը կապված է այն հանգամանքի հետ, որ ֆուտբոլիստը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։