«Լիվերպուլը» ընկերական խաղում 5։0 հաշվով ջախջախել է «Լայպցիգին»։ Առաջին խաղակեսում մերսիսայդյան ակումբի կազմում գոլի հեղինակ է դարձել Մոհամեդ Սալահը։ Երկրորդ խաղակեսում պոկեր է գրանցել թիմի նորեկ Դարվին Նունեսը՝ աչքի ընկնելով 48-րդ, 51-րդ, 68-րդ և 90-րդ րոպեներին։