Գործակալ Ժորժե Մենդեշը դիտարկել է իր հաճախորդ Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Բարսելոնա» տեղափոխության տարբերակը։
Ինչպես հայտնում է լրագրող Բեն Ջեյկոբսը, Մենդեշը կատալոնական ակումբի ղեկավարությանն առաջարկել էր Ռոբերտ Լևանդովսկու փոխարեն ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։
Չնայած այն հանգամանքին, որ պորտուգալացի ֆուտբոլիստը պատրաստ է գնալ աշխատավարձի 30 % կրճատման, միևնույնն է, այլ ակումբներից հետաքրքրություն չկա։
Հաղորդվում է, որ Ռոնալդուն ցանկանում է տեղափոխվել Չեմպիոնների լիգային մասնակցող թիմ։