Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է փոխել ակումբը մինչև ամառվա ավարտը, քանի որ պատրաստվում է մասնակցել Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանին:
Ինչպես հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը, Ռոնալդուն պատրաստ է նոր ակումբում 30%-ով քիչ վաստակել ներկայիս աշխատավարձի համեմատ։
Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կազմում է շաբաթական մոտ 350 հազար եվրո։ Այս տվյալների հիման վրա աստղային պորտուգալացին նոր թիմում համաձայն է շաբաթական մոտավորապես 250 հազար եվրո վաստակել։
Գործող պայմանագիրը Կրիշտիանու Ռոնալդուին կապում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը։