Սլովենիացի հեռանկարային հարձակվող Բենջամին Շեշկոն, ով հանդես է գալիս Ավստրիայի առաջնությունում, «ՌԲ Զալցբուրգի» կազմում, հնարավորություն ունի կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, 19-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Նյուքասլը»: «Կաչաղակները» Շեշկոյին դիտարկում են որպես այլընտրանք Ուգո Էկիտիկեին, ով նախընտրեց տեղափոխվել ՊՍԺ:
Transfermarkt-ի համաձայն՝ Բենջամինի տրանսֆերային արժեքը գնահատվում է տասը միլիոն եվրո։
2021/2022 մրցաշրջանում Շեշկոն «Զալցբուրգի» կազմում անցկացրել է 36 հանդիպում, որոնցում դարձել է տասը գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
























































