Հուլիսի 21-ի գիշերը (Երևանի ժամանակով) կայացել է «Մանչեսթեր Սիթի» — «Ամերիկա» ընկերական հանդիպումը։
Հանդիպումն անցկացվեց Հյուսթոնում և ավարտվեց «քաղաքաբնակների» հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Կիսապաշտպան Կևին դե Բրույնեն երկու գոլի հեղինակ է դարձել հաղթողների կազմում: Մեքսիկական ակումբի կազմում աչքի ընկավ Էնրի Մարտինը:
«Մանչեսթեր Սիթիի» համար սա առաջին հանդիպումն է հյուսիսամերիկյան շրջագայության շրջանակում։ Հաջորդ խաղում «քաղաքաբնակները» կխաղան «Չելսիի» հետ։
























































