Ֆրենկի դե Յոնգը չի բացառում «Չելսի» տեղափոխությունը:
«Բարսելոնան» ցանկանում է 25-ամյա ֆուտբոլիստին վաճառել այս ամառ: Կատալոնացիները համաձայնության են եկել ՄՅՈՒ-ի հետ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, սակայն անձամբ կիսապաշտպանը չի ցանկանում տեղափոխվել ՄՅՈՒ:
Այդուհանդերձ, չնայած նրան, որ ԱՊԼ տեղափոխությունը նիդերլանդցու համար գրավիչ տարբերակ չի հանդիսանում, նա կարող է համաձայնվել «Չելսի» տեղափոխությանը:
Դե Յոնգը բավականին բարձր է գնահատում լոնդոնցիների մարզական նախագիծը, որոնք հաջորդ մրցաշրջանում կխաղան Չեմպիոնների լիգայում, ի տարբերություն ՄՅՈՒ-ի: Սպասվում է, որ շուտով «Չելսին» առաջարկ կանի «Բարսելոնային»:
























































