«Վիլյառեալի» նախագահ Ֆերնանդո Ռոյգը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ իր ակումբը համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էդինսոն Կավանիի հետ։
«Կավանին հարձակվող է, չէ՞: Դե, նախքան ինչ-որ մեկին գնելը, մենք պետք է ինչ-որ մեկին վաճառենք», — Ռոյգի խոսքերն է մեջբերում Marca-ն:
«Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի ավարտից հետո Կավանին այժմ ազատ գործակալի կարգավիճակում է:
Նախորդ մրցաշրջանում 35-ամյա ուրուգվայցին «Ման․ Յունայթեդի» կազմում անցկացրել է 20 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։