Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն առաջին գոլն է խփել նոր թիմի՝ «Քյոլնի» կազմում։
«Քյոլնը» ընկերական խաղում 2-0 հաշվով հաղթել է գերմանական «Կիկերսին» և 65-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Ադամյանը 88-րդ րոպեին խփել է թիմի երկրորդ գոլը։
Սարգիս Ադամյանը գերմանական ակումբ է տեղափոխվել հուլիսի 5-ին՝ կնքելով 4 տարվա պայմանագիր։