Ա Սերիայի նորեկ «Մոնցան» ցանկանում է ստանալ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Sportitalia-ն։
Նշվում է, որ գլխավոր տնօրեն Ադրիանո Գալիանին անձամբ է կապ հաստատել Սուարեսի հետ, որպեսզի նրա հետ քննարկի «Մոնցա» հնարավոր տեղափոխությունը։
«Սուարե՞սը․ ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում։ Ինձ համար իրականացած երազանք է այն, որ «Մոնցան» հանդես է գալու Ա Սերիայում»,- ասել է Գալիանին։
Հիշեցնենք՝ այս պահին Սուարեսն ազատ խաղացողի կարգավիճակ ունի։ Նախորդ մրցաշրջանում նա հանդես էր գալիս Մադրիդի «Ատլետիկոյում», որի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման։