«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ երեք շաբաթ և խաղադաշտ դուրս չի գա մրցաշրջանի մնացած հանդիպումներում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը սոցցանցերում։
Այսպիսով, Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» հետ խաղին ընդառաջ «կարմիր սատանաները» ներկայում չունեն ոչ մի առողջ կենտրոնական պաշտպան։
Նշենք, որ Ռաֆայել Վարանը և Ջոնի Էվանսը բաց կթողնեն հանդիպումը մկանային վնասվածքի պատճառով, Լիսանդրո Մարտինեսը շարքից դուրս է եկել ապրիլի սկզբից՝ ազդրի լարվածության պատճառով (կվերադառնա մայիսի սկզբին), իսկ Վիկտոր Լինդելոֆը ազդրի վնասվածք է ստացել (կարող է վերադառնալ մայիսի 12-ին «Արսենալի» խաղին): Ապրիլի վերջին վնասվածք էր ստացել նաև պաշտպան Վիլի Կամբվալը։